Ազատության հրապարակում է այսօր էլ շարունակվում է 17 կուսակցությունների հրավիրած հանրահավաքը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:

ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը նշեց, որ նախքան 17 կուսակցությունների հրավիրած հանրահավաքի մեկնարկը բոլոր 17 ուժերի լիդերներին կանչել են ՀՔԾ. «Փորձում են նրանց զրկել ժողովրդի հետ խոսելուց, և ասել ամբողջ ճշմարտությունը, որը մենք օրեր շարունակ ասում ենք և շարունակելու ենք ասել: Սա ցայտուն կերպով ցույց է տալիս իշխանությունների վախերը, այն, որ նրանք համաժողովրդական ցասման ալիքից պարզապես սարսափում են»,-ասաց Տոնոյանը:

Նշենք, որ այսօրվա հանրահավաք տարբերվում է նախորդ օրերի հանրահավաքից, այսօր պաստառներից, դրոշներից բացի, կազմակերպիչներն իրենց հետ բերել են նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների լուսանկարները: