Փաստաբան Միհրան Պողոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Հարգելի լրատվամիջոցներ,
ակնկալում եմ ձեր ակտիվ աջակցությունը Աշոտ Մինասյանի գտնվելու վայրը բացահայտելու հարցում։
Ըստ իմ աղբյուրների փաստաբանները մինչ այս պահը չեն կարողացել պարզել Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի, գտնվելու վայրը։
Հուսով եմ, տեղի չի ունեցել բացահայտ հանցագործություն, այն է՝ անձի առևանգում և եթե Աշոտ Մինասյանը բերման է ենթարկվել կամ հրավիրվել որևէ իրավապահ մարմին, ապա այդ մարմինը պարտավոր է անհապաղ հրապարակել նրա գտնվելու վայրը, վերջինիս փաստաբան ունենալու իրավունքն իրացնելու համար»։