«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Նիկոլ Փաշինյանի հանդիպումը «Իմ քայլը» խմբակցության հետ տեղի է ունենում Ազգային ժողովի նիստերի դահլիճում: Դրա իրավունքը չունեին, որովհետև ո´չ հերթական նստաշրջան է, ո´չ էլ արտահերթ նիստ է գումարվել:

Զրկված վստահությունից և լեգիտիմությունից՝ իշխանությունը ինքնահարցուպատասխան է անում:

Հասկանում եք, չէ՞, որ այդ պատերից դուրս այլևս գոյություն չունեք և Ազգային ժողովի նիստերի դահլիճում զբաղվում եք ինքնախաբեությամբ»: