ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Վարչապետը թե այսօրվա ասուլիսին, և թե Ազգային ժողովում իր խոսքում ասել է հետևյալը.

Մենք բոլորս տեսանք, թե նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ինչ տեղի ունեցավ Երևանում: Հարձակման ենթարկվեց կառավարության շենքը, ջարդուխուրդ արվեցին Ազգային ժողովի շենքը և Կոնդի առանձնատների ՊՈԱԿ-ը: Եվ ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ այդ բռնությունները քաղաքական ուժերի կողմից դատապարտման չարժանացան:

Նույնիսկ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանն այդ հարձակումները չդատապարտեց: Խոսքը չի վերաբերում ԱԺ նախագահի դեմ բռնությանը արձագանքին։ Սա շատ կարևոր հանգամանք է:

Խնդրում և հորդորում եմ զանազան և մանիպուլացնող մեկնաբանություններից զերծ մնալ»։