Կորոնավիրուսի մեղմ ձևը, որում բարդությունների ռիսկը գնահատվում է բավականին ցածր, այնուամենայնիվ, լուրջ հետևանքներ ունի, գրում է Daily Mail-ը՝ վկայակոչելով բրիտանական Coverscan խմբի փորձագետների հայտնագործությունները: Ավելի քան երկու հարյուր կորոնավիրուսով հիվանդների մասնակցությամբ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նման հիվանդների մոտ ախտանիշները պահպանվում են երկար ժամանակ։ Նրանց գրեթե 70% -ի մոտ վնասվել է մեկ կամ մի քանի օրգան: Թոքերը, սիրտը և ենթաստամոքսային գեղձը առավել հաճախ են ռիսկի ենթարկվում: Վիրուսը նաև բարդություններ է առաջացրել երիկամներում, լյարդում և փայծաղում: Բացի այդ, նույնիսկ վարակվելուց մի քանի ամիս անց մարդիկ բողոքում են շնչառության պակասից, մկանային սպազմերից և գլխացավերից: