Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ «Ղարաբաղի որևէ կարգավիճակի մասին խոսք լինել չի կարող»:
«Ես բազմիցս ասել եմ, որ մենք թույլ չենք տա ստեղծել հայկական երկրորդ պետություն ադրբեջանական տարածքում: Ես բազմիցս ասել եմ, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի կարող բանակցությունների առարկա լինել: Ես ասել եմ, որ Ադրբեջանը կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը: Իմ ելույթներն ամենուր են, դրանք ձայնագրված են», - ասել է նա Ֆիզուլի այցի ժամանակ իր ուղերձում: Նրա խոսքով՝ այժմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնված է:
«Կա մեկ ադրբեջանական պետություն, որը բազմազգ և բազմադավան է: Բոլոր կրոնների ներկայացուցիչները ապրում են այնտեղ նորմալ, խաղաղության և փոխըմբռնման պայմաններում: Հայ ժողովուրդը նույնպես այդպես է ապրելու, մենք հայ ժողովրդի հետ խնդիր չունենք», - եզրափակել է Ալիևը: