ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները պահանջում ե նանվստահություն հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Պարտված երկրի ղեկավարը պետք մի կողմ դնի ամեն բան և հրաժարական տա: Մեր ընդհանուր ցավը մեր երկիրը հետ բերելն է, ոչ ոք իշխանություն չի ուզում: Բոլորս նույն ցավի մեջ ենք և գիշերները լացում ենք, որովհետև հայրենիք չունեն և ով է դրա պատասխանատուն, եթե ոչ պարոն վարչապետը»,- ասաց ակցիակի մասնակիցը:

Նրանք պահանջում են նաև վերացնել ռազմական դրությունը:

Ակցիայի մասնակիցները պարզել են ԱԺ իմքայլական պատգամավորների լուսանկարները և միաձայն բղավում են «ամո՛թ, ամո՛թ»: