«Օրեր առաջ Շուշիում՝ իր իսկ տանը, ադրբեջանցիների կողմից սպանվել է իմ մեծ եղբայրը՝ Աշոտ Առաքելի Մունչյանը, ծնված 1951թ.: Երեկ տեղի ունեցավ նրա հուղարկավորությունը Եռաբլուրում: Ես և իմ ընտանիքը սգում ենք իմ եղբոր և Արցախում զոհված բոլոր նահատակների հիշատակը»,- գրել է նախկին բռնցքամարտիկը: Այդ մասին Նշան Մունչյանը հայտնել է ֆեյսբուքյան էջում: