ՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով «Հայաստան» համահայկական հիմնադրամի հայտարարությանը:

««Հայաստան» Համահայկական հիմնադրամը մեզ խաբել է, սիրելի՛ հայրենակիցներ։ Քիչ առաջ դավաճանների խունտայի փոխդավաճաններից մեկը հայտարարեց, որ հիմնադրամի փողերի մի մասը փոխանցվել է կառավարությանը։

Համազգային դրամահավաքը կազմակերպելիս մեզ ոչ ոք չէր ասել, որ հետո այդ փողերը գնալու են, լցվեն դավադիրների լափամանի մեջ»,-գրել է Աշոտյանը:

Ավելի վաղ «Հայաստան» համահայկական հիմնադրամը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ հոգաբարձուների խորհուրդը որոշում է կայացրել «Մենք ենք, մեր սահմանները» դրամահավաքի շրջանակներում որոշակի օժանդակություն տալ Հայաստանի Հանրապետության բյուջեին՝ նույնանպատակ ծախսերի (սոցիալական, առողջապահական, ենթակառուցվածքներ և այլն) իրականացման գործընթացը մեկտեղելու նպատակով: