Լարված ժամանակներ են Հայաստանի համար: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Լարված ժամանակներ են Հայաստանի համար: Աշխարհաքաղաքականությունն իրենն է անում: Բռնակալներն ու բարբարոսներն ապացուցում են դա: Սակայն կասկած չունեմ իմ ժողովրդի ուժի, ճկունության և իմաստնության հարցում: Միասին մենք կհառնենք, կվերակառուցենք և կյանքի կկոչենք մեր հպարտությունն ու արժանապատվությունը: Աստված օրհնի Հայաստանը»,- գրել է Մնացականյանը՝ գրառումը եզրափակելով «Ուժեղ Արցախ» հեշթեգով:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Զոհրաբ Մնացականյանը հրաժարական էր ներկայացրել էր ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնից։ Այդ պաշտոնում նշանակվել է Արա Այվազյանը։