12:30

Ոստիկանները բերման ենթարկեցին ճանապարհ փակած կանանց:  

Ակցիայի մասնակիցները փակել են Մյասնիկյան պողոտան:

«2 րոպե ժամանակ, ով մնաց բերման է ենթարկվելու: Գնա՛ց ժամանակը», - հայտարարեց ոստիկանը՝ հորդորելով բացել փողոցները:

12:25

Քաղաքացիները փակել են նաև Տիգրան Մեծ-Խանջյան խաչմերուկը: Նրանք պնդում են՝ ճանապարհը չեն բացելու մինչև «հողեր հանձնող Նիկոլը» հեռանա:

12:16

Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները փակել են Երևանի տարբեր փողոցները: 
Այս պահին, բողոքող քաղաքացիների մի մասը փակել է Մատոցի պողոտան՝ Մաշտոց-Ամիրյան խաչմերուկը: Երթևեկությունը կաթվածահար է եղել: Վարորդներից մեկը արագ վարելով մեքենան վրաերթի ենթարկեց ճանապարհը փակած աղջիկներից մեկին: