ՀՀ ոստիկանությունը կրկին կոչում է սթափության և օրինապահության։ Այս մասին ասվում է ոստիկանության կողմից տարածված հաղորդագրության մեջ:

«Զերծ մնացեք ատելություն սերմանելուն ուղղված գործողություններից, բռնության դրսևորումներից, համաքաղաքացիներին անհատապես թիրախավորելուց, մի՛ դիմեք ու մի՛ տրվեք սադրանքների։
Պահանջում ենք բացառել հակաիրավական գործողությունները, պահպանել օրենքի պահանջներն ու համակեցության կանոնները: Հակաիրավական քայլերի, բռնության, սադրանքների, այլ գործողությունների դիմողները կենթարկվեն ամենախիստ պատասխանատվության:»,- ասված է հաղորդագրությունում: