Լրացուցիչ 5 կենտրոն է ձևավորվել Լեռնային Ղարաբաղում ՝ մարդասիրական խնդիրների լուծման համար, ասվում է ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի հաղորդագրության մեջ։
«ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հրամանով Լեռնային Ղարաբաղում հումանիտար խնդիրների ամբողջ համալիրի լուծման համար հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի կազմում լրացուցիչ 5 կենտրոն է ձևավորվել»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ստեղծվել են հումանիտար ականազերծման կենտրոն, հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոն (այդ թվում՝ հոգեբանական աշխատանքի բաժին, հեռուստա և ռադիոհաղորդիչ կայաններ, «Խաղաղապահի լրաբեր» թերթի խմբագրություն), տրանսպորտային, բժշկական և առևտրատնտեսական ապահովման կենտրոններ։