«Արցախում և այն տարածքներում, որոնք անցնում են Ադրբեջանին, «կան մեծ թվով արմատական ծայրահեղականներ, որոնք եկել են Սիրիայից»: Ռուսաստանը, Ադրբեջանը և Իրանը կարող են գործադրել անհրաժեշտ ջանքեր, որպեսզի զինյալները լքեն Արցախը»,- այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի քաղաքացիական հասարակության զարգացման, հասարակական և կրոնական միությունների հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Սերգեյ Գավրիլովը։

Պետդումայի ներկայացուցիչը կոչ է արել Ադրբեջանին պահպանել Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող կրոնական սրբավայրերը և պահպանել դրանց հասանելիությունը, ինչպես նաև ապահովվել հասանելիությունը կրոնական օբյեկտներին` ինչպես մզկիթներին, այնպես էլ քրիստոնեական եկեղեցիներին:

«Մենք հուսով ենք, որ համապատասխան միջազգային իրավունքի սկզբունքներին և հավատացյալների իրավունքների պաշտպանությանը, Ղարաբաղի կրոնական սրբավայրերն ու վանքերը կպահպանվեն: Ապահովելով անվտանգությունն ու ազատ մուտքը դեպի կրոնական սրբավայրեր՝ Ադրբեջանը ցույց կտա իր քաղաքակրթվածությունը»,- ասել է Գավրիլովը: