Հայաստանում նոյեմբերի 20-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1667 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 123646 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 480445 վերջին մեկ օրում` 4459 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 30504 պացիենտ. մեկ օրում նվազել է 739-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 90754 անձ` վերջին մեկ օրում 2366 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 30 քաղաքացի, մահացածների թիվը 1900 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 10 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 488 է: