Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ Ղարաբաղում հաղորդակցությունների բացումը կհանգեցնի տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը:
«Նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն` բոլոր հաղորդակցությունները կբացվեն, այդ թվում, կարծում եմ, որոշ ժամանակ անց կբացվի Աղդամ-Ստեփանակերտ - Շուշի մայրուղին: Հավատում եմ, որ կապի բացումը, ներառյալ ճանապարհներն ու կապը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության՝ Ադրբեջանի հիմնական մասի հետ կապելը կնպաստի տարածաշրջանում կայուն խաղաղությանը», - ասել է Ալիևը ժողովրդին ուղղված իր ուղերձում: