ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանն ազատ է արձակվել։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սաղաթելյանի ձերբակալությունը։

Հիշեցնենք, որ Սաղաթելյանը ձերբակալվել է ՔՕ 225.1-րդ հոդվածի կասկածանքով՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու համար։