Նոյեմբերի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 126224 դեպք, որոնցից 94090-ն' առողջացած, 1952-ը' մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 29681 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 487088թեստավորում:
Այսպիսով' երեկ կատարվել է 3436 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1385 նոր դեպք: Ունենք 1261 առողջացած և 21 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 501 է: