Անհայտ կորած զինվորների հարազատները շարունակում են մնալ Ռուսաստանի դեսպանատան դիմաց: Հավաքվածներից մեկին հաջողվել է խոսել Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչներից մեկի հետ. «Ռուսաստանի դեսպանատանը փոխանցեցինք մեր խնդրանքը առ այն, որ ՌԴ-ն զբաղվի մեր խնդրով, մեր ցավով՞ Նրանք կարդացին մեր խնդրագիրը, ասացին, որ հիմա ընթացք կտան մեր նամակին: Մեզ հայտնեցին նաև, որ մեր նամակը մի քանի ժամից կլինի Մոսկվայում և իրենք կանեն ամեն ինչ, որպեսզի օգնեն մեզ»,- այս մասին ասաց անհետ կորած զինծառայողների հարազատներից մեկը, որը հանդիպում էր ունեցել Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսի հետ:

Նա նաև նշեց, որ իրենք առաձին զրույց չեն ունեցել գերիների վերաբերյալ, նրանք ունեցել են ընդհանրական զրույց թե՛ գերիների, թե՛ վիրավորների և թե՛ անհետ կորածների վերաբերյալ: