Պաշտպանության նախարարությունը չի հաստատում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հրաժարականի վերաբերյալ շրջանառվող տեղեկությունները: ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը՝ նշելով, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։

«Նախարարությունը չի հաստատում այդ տեղեկությունները, նման բան չկա»,- ասաց Ալթունյանը: