Լեռնային Ղարաբաղում հակամարտության փաստացի ավարտից մի քանի օր առաջ մի քանի ուկրաինացի զինծառայողներ շրջափակման մեջ են հայտնվել Արցախի բանակի զորքերի կողմից՝ ադրբեջանական բանակի նահանջի ժամանակ: 72 ժամվա ընթացքում հնարավոր կլիներ այդ շրջանը վերահսկողության տակ վերցնել, սակայն եռակողմ հուշագրի ստորագրման և ռազմական գործողությունների դադարեցման պատճառով չի հաջողվել գերեվարել ուկրաինացի սպաներին:

Ըստ ռուսական տեղեկատվական ռեսուրսների տվյալների, Ղարաբաղում մարտական գործողություններին իսկապես մասնակցել է Ուկրաինայից ժամանած շուրջ 2 տասնյակ զինծառայող, որոնք իրականացրել են հակաօդային պաշտպանության միջոցների և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների կառավարում, որոնք, ի դեպ, շատ կարևոր դեր են խաղացել այդ հակամարտության մեջ։

Ռուսական ԶԼՄ-ների տվյալների համաձայն՝ 2020-ի նոյեմբերի 30-ին ուկրաինացի զինծառայողների համար Բաքու պետք է ժամանի հատուկ ինքնաթիռ:

«Ուկրաինայի զինված ուժերը գտնվել են Ադրբեջանում Արցախի դեմ պատերազմի ժամանակ։ Նոյեմբերի 30-ին Բաքվից հատուկ չվերթով Ուկրաինայի ԶՈՒ-ի մոտ 20 զինծառայող կվերադառնա Կիև: Այս մասին հայտնել է «Цибуля» թելեգրամ-ալիքը։ Ուկրաինացի զինվորականներն օգոստոսին մասնակցել են Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ զորավարժություններին՝ որպես դիտորդ, իսկ հետո ներկա են եղել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններին: Թե ինչ դեր են նրանք կատարել այդ պատերազմում, հայտնի չէ, սակայն, հիշեցնենք, որ ուկրաինական ավիաուղիներն օգտագործվել են Թուրքիայից և Աֆղանստանից Բաքու զենք և ահաբեկիչներ տեղափոխելու համար»,- այս մասին հաղորդում է ռուսական «Инфотека24» թելեգրամ-ալիքը: