Երևանում նոյեմբերի 29-ին անցկացված երթի մասնակիցները, որոնց թվում են մի շարք մտավորականներ, նամակ են հանձնել Ռուսաստանի դեսպանությանը։

Երթը մեկնարկել է Ազատության հրապարակից։ Ըստ կազմակերպիչների ավելի վաղ տարածած հայտարարության, երթի նպատակն է աջակցել զինվորների և զինծառայողների հարազատներին՝ մասնավորապես անհետ կորածների և գերիների վերադարձի հարցում,  և նրանց ձայնը հասցնել միջազգային կառույցներին: