Կարմիր շուկայում ու Թաղավարդում բնակիչներն իրենց հնարավորությունների սահմաններում սեփական ուժերով սկսել են վերականգնել հրետակոծությունից ու ռմբակոծությունից վնասված տները: Եթե Կարմիր շուկայում հիմնականում տղամարդիկ են, ապա թաղավարդցիներն արդեն հարազատ գյուղ վերադառնում են ընտանիքներով: Գազամատակարարումից ու էլեկտրամատակարարումից զրկված են 2 համայնքները. վնասված ենթակառուցվածքներ կան. այդուհանդերձ՝ բնակիչների մոտ ապագայի հանդեպ լավատեսությունը նկատվում է: