Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սեպտեմբերի 27-ը նշանակել է Ղարաբաղում զոհերի հիշատակի օր, իսկ նոյեմբերի 10-ը՝ Հաղթանակի օր, հաղորդում է Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունը:
Ինչպես հայտնի է, նոյեմբերի 10-ին եռակողմ համաձայնագրով Լեռնային Ղարաբաղում ամբողջությամբ դադարեցվեց կրակը, և պայմանավորվածություն ձեռք բերվեց փոխանակել գերիներին և մահացածների մարմինները: Բաքվին է փոխանցվեցին Քելբաջարի, Լաչինի, Աղդամի շրջանները: Բացի այդ, տարածաշրջանում տեղակայվեցին ռուս խաղաղապահներ: