Այսօր տեղի ունեցան երկու կարևոր իրադարձություններ, որոնք լայն քննարկման առարկա դարձան հայ հասարակության շրջանում: Նախ առավոտյան ԱԱԾ-ն տարածեց հերթական տեսանյութը, որը անչափ մեծ աղմուկ բարձրացրեց: Համացանցի օգտատերերը, մեկը մյուսին հերթ չզիջելով,  ծաղրական գրառումներ էին անում` նշելով, որ ԱԱԾ-ն այլևս դարձել է Նիկոլ Փաշինյանի գրապանի կառույցը և կամակատարը:

Ահա այսպիսի արձագանք այսօր կարելի էր տեսնել ֆեյսբուքի հայկական սեգմենտում:

 Սրանով, սակայն, համացանցի արձագանքը չսպառվեց: Երեկոյան ֆեյսբուքի հայ օգտատերերը հնարավորություն ստացան վայելելու Նիկոլ Փաշինյանի ելույթը ՀԱՊԿ նիստում: Արձագանքներն էլ չուշացան՝

Ինչպես տեսնում ենք՝ Նիկոլ Փաշինյանը զրկվել է իր կարևորագույն «զենքից»: Վերջինիս աջակցությունը վիրտուալ տիրույթում այնքան ցածր է, որքան իրական կյանքում, նույնը կարելի է ասել վարչապետի սրընթաց անկում ապրող վարկանիշի մասին: Րոպե առ րոպե բացվող նոր ֆեյք էջերը պարզապես ի վիճակի չեն լինում Փաշինյանի քննադատության դեմն առնել, և սա այն իրականությունն է, որի հետ ստիպված պետք է հաշվի նստեն վիրտուալ աշխարհում ապրող պաշտոնյաները...