Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» (ԻՀՊԿ) Համզեհ Սեյեդ ալ-Շոհադա ստորաբաժանումը չորեքշաբթի օրը հայտնել է, որ իրենց ուժերը 3 ահաբեկչի են ձերբակալել երկրի հյուսիսարևմտյան շրջանում' Արևմտյան Ադրբեջան նահանգում: Այս մասին հայտնում է Mehr-ը:

Նշվում է, որ ձերբակալված անձինք պատրաստվում էին ահաբեկչական հարձակում իրականացնել Իրանում: Նրանցից մեծ քանակությամբ զենք, զինամթերք և կապի միջոցներ են առգրավվել: