Ոչ բոլորն են ի վիճակի թողնել ծխելը, ազատվել ավելորդ քաշից ու սկսել սպորտով զբաղվել։ Սա ռիսկեր է առաջացնում բնակչության զգալի խմբի համար։ Այդ պատճառով, նրանց համար, ով վնասակար սնունդ է օգտագործում, մենք առաջարկում ենք ստատիններ և թրոմբոցիտային նյութեր, նրանց համար, ովքեր չարաշահում են քացղրավենիքը – շաքարի փոխարիինիչներ։ Ծխողների համար ևս, անհրաժեշտ են փոխարնիչներ՝ սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկերը նվազեցնելու նպատակով։

Ուկրաինայի սրտաբանների XXI ազգային կոնգրեսում ելույթի ժամանակԻսրայելի Սիրտ-անոթային հիվանդությունների ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Էմիլ Զիմլիխմանը կոչ է արել ավելի ակտիվորեն օգտագործել այլընտրանքային ծխախոտային արտադրատեսակները ամբողջ աշխարհում ծխելու մակարդակը նվազեցնելու համար։

Իսրայելացի գիտնականը ներկայացրել է մարդկային առողջության վրա ավանդական սիգարետի ազդեցության սպառնացող վիճակագրությունը։

Պրոֆեսոր Զիմլիխմանը հայտարարել է․ «Կանանց շրջանում սրտամկանի կաթվածի զարգացման հավանականությունն աճում է 6 անգամ, իսկ տղամարդկանց շրջանում՝ 3 անգամ, եթե նրանք օրական 20 սիգարետ են ծխում։ INTERHEART-ի հետազոտության համաձայն՝ հենց ծխելն է կազմում սրտամկանի կաթվածի ռիսկերի 36%-ը։ Ծանր ծխողների մոտ ուղեղի կաթվածի առաջացման հավանականությունը 7,2 անգամ ավելի բարձր է՝ ի տարբերություն չծխողների»։

Պրոֆեսոր Զիմլիխմանը միաժամանակ ընդգծեց ավանդական սիգարետ ծխելը թողնելու կարևորությունը։ Այսպես՝ այն հիվանդներին, որոնք արդեն սրտամկանի կաթված են տարել, ծխելուց հրաժարվելն օգնել է երկու անգամ նվազեցնել ևս մեկ կաթվածի հավանականությունը։ Նա հիշեցրել է, որ ԱՀԿ ներկայիս եզրակացությունները ցույց են տալիս, որ այն մարդիկ, որոնք 30-40 տարեկանում թողնում են ծխելը, միջինը 9-10 տարով երկարաձգում են իրենց կյանքի տևողությունը։

Միևնույն ժամանակ, իսրայելացի գիտնականը նշեց, որ վերջին երկու տասնամյակների ընթցքում սիրտ-անոթային հիվանդություններից մահացությունների նվազեցման գործում զգալիառաջընթաց գրեթե չի եղել։ Համապատասխանաբար, պրոֆեսոր Զիմլիխմանը վստահ է, որ անհրաժեշտ է նոր, ժամանակակից մոտեցում ծխելու վնասի և սիրտ-անոթային հիվանդությունների վրա դրա ազդեցության նվազեցման համար։

«Ծխելը սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման ռիսկերից մեկն է, ինչպես շաքարախտը, ճարպակալումը։ Ոչ բոլորն են ի վիճակի թողնել ծխելը, ազատվել ավելորդ քաշից ու սկսել սպորտով զբաղվել։ Սա ռիսկեր է առաջացնում բնակչության զգալի խմբի համար։ Այդ պատճառով, նրանց համար, ով վնասակար սնունդ է օգտագործում, մենք առաջարկում ենք ստատիններ և թրոմբոցիտային նյութեր, նրանց համար, ովքեր չարաշահում են քացղրավենիքը – շաքարի փոխարիինիչներ։ Ծխողների համար ևս, անհրաժեշտ են փոխարնիչներ՝ սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկերը նվազեցնելու նպատակով։ Մեր նպատակն է նվազեցնել մարդու առողջության վրա թունավոր նյութերի ազդեցությունը»,- վնասի նվազեցման ռազմավարության տրամաբանությունն է բացատրում Ռովեն Զիմլիխմանը։

Գիտնականը հիշեցնում է, որ ծխողի առողջությանը հիմնական վնասը հասցնում է ոչ թե նիկոտինը, այլ այն թունավոր նյութերը, որոնք առաջանում են ծխախոտի այրումից։ Ծխախոտային ծխում առկա է 6000 քիմիական նյութ, որոնցից 93-ը պաշտոնապես ճանաչված են որպես պոտենցիալ վնասակար և մեծամասնությունը որակավորվում է որպես քաղցկեղածին։

Հենց այդ պատճառով էլ որպես «չարյաց փոքրագույնը», փորձագետն առաջարկում է ծխողներին ավելի ակտիվորեն անցում կատարել ավանդական սիգարետից այլընտրանքային ծխախոտային արտադրատեսակների, օրինակ՝ սնյուսի, էլ․ սիգարետի և ծխախոտի տաքացման համակարգերի, քանի որ դրանց օգտագործման արդյունքում բացակայում է այրման գործընթացը։

«Այսպես՝  ԱՄՆ-ի Սննդամթերքի և դեղորայքի վարչության հարավ-արևելյան ծխախոտային լաբորատորիայի հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ ծխախոտի տաքացման համակարգերի օգտագործման ընթացքում անջատվում է 80%-ով ավելի քիչ ֆորմալդեհիդներ ու 90%-ով ավելի քիչ ակրոլեիններ՝ ի տարբերություն ավանդական սիգարետի», բացատրում է պրֆեսոր Զիմլիխմանը։

Նման արդյունքներ է ցույց տվել BfR գերմանական հետազոտությունը․ ծխախոտի տաքացման արդյունքում ապահովվում է գրեթե նույնքան նիկոտին, ինչ ավանդական սիգարետ ծխելու դեպքում, սակայն միևնույն ժամանակ արտազատվում են զգալիորեն ավելի քիչ քաղցկեղածին տարրեր, 80-95%-ով ավելի քիչ ալդեհիդներ և 97-99%-ով ավելի քիչ ցնդող օրգանական միացություններ։

Ավելին, դեռևս 2018թ․-ից Սրտաբանների ամերիկյան կոլլեգիան բժիշկներին խորհուրդ է տալիս ծխող հիվանդների հետ քննարկել «առանց այրում» ծխախոտային արտադրատեսակների օգտագործման հավանականությունը, եթե նրանք պատրաստ չեն ամբողջովին հրաժարվել ծխելուց։

«Աշխարհւմ դեռևս կա 1 մլրդ ծխող, և անխոս, էթիկայի տեսանկյունից ճիշտ քայլ է օգնել ծխողների այն մասին, որը չի կարողանում թողնել այս վնասակար սովորությունը, անցում կատարել ավելի վտանգավոր ավանդական սիգարետից դեպի այլընտրանքային ծխախոտային արտադրատեսակներ։ Այս քայլը կարող է օգնել նվազեցնել այդ մարդկանց առողջության ռիսկերը», - համոզված է Սիրտ-անոթային հիվանդությունների ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռովեն Զիմլիխմանը։ Գործընկերական նյութ: