Քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկ անունով հայտնի Ալիկ Բանդուրյանը բերման չի ենթարկվել: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը: 

«Տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ քիչ առաջ տեղեկություն էր տարածվել, թե ժամեր առաջ ապօրինի զենքի կասկածանքով ՀՀ ոստիկանություն բերման է ենթարկվել քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկը: