Այսօր խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 21:40-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Սայաթ-Նովա փողոցում բախվել են 3 Mercedes, Volkswagen, Nissan, Mitsubishi Pajero և Infiniti մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի բժշկական կենտրոն: Վարորդներին և վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ փրկարարական ջոկատը:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: