ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը հրապարակել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հատուցման չափերը:

«Զինծառայողը կամ նրա ընտանիքի անդամներն ունեն լրացուցիչ ամսական 100.000 դրամ ստանալու իրավունք, եթե զինծառայողն ունի երեք կամ ավելի անչափահաս երեխա:

Հատուցումներ ստանալու համար ընտանիքի անդամները պետք է դիմեն մարզպետարան կամ թաղապետարան, որտեղ նրանց օգնում են կազմել դիմումներն ու պատրաստել ամուսնաընտանեկան կապերը հաստատող փաստաթղթերը»,- տեղեկացրել է նա: