Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից Հայաստանի ներքաղաքական իրավիճակի կապակցությամբ ժողովրդին ուղղված ուղերձի հրապարակմանը հետևեցին բազում արձագանքներ, որոնց թվում նաև ատելության ու վիրավորանքի ողղորդված խոսքեր։

Ցավ եմ ապրում՝ տեսնելով վերջիններիս բովանդակությունը և գրառումների որակը։ Ավելին չմանրամասնեմ։

Հայոց Հայրապետը աղոթում է իր զավակների և մեր Հայրենիքի խաղաղության ու անսասանության համար։

Փորձության այս պահին չմոռանանք բարեկրթության մասին, դրսևորենք զսպվածություն և սեր բոլորի նկատմամբ՝ անկախ տարաձայնություններից»։