Yerevan.Today -ին փոխանցված տեղեկության համաձայն, այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։ Սա, ըստ աղբյուրի` կառավարության կոսմետիկ փոփոխությունների համատեքստում է արվել։ Գարիկ Սարգսյանը տեղափոխվում է Երևան, ավելի ստույգ` Տարածքային կառավարման նախարարություն։ Հայտնի է նաև Գարիկ Սարգսյանին փոխարինող անձի անունը, նա «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սեդրակ Թևոնյանի հայրն է` կոնյակագործ Ռազմիկ Թևոնյանը, ով իննսունականներին սպարապետ Վազգեն Սարգսյանի շքի տակ գործունեություն էր ծավալում և վերջինիս հովանավորչությամբ կարողացավ դառնալ խմիչքի գործարանատեր։

Մանրամասները` սկզբանղբյուր կայքում