ԱՄՆ֊ն անհանգստություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններում Թուրքիայի մասնակցության կապակցությամբ։ «Միացյալ Նահանգները խիստ անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում վերջին ռազմական գործողություններում Թուրքիայի դերի, օտարերկրյա զինյալների տարածաշրջան տեղափոխման վերաբերյալ»,֊ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ: