Մեծ ջանքեր էին գործադրվում տարածաշրջանում իրավիճակը խաղաղ հուն վերադարձնելու, ռազմական գործողությունները դադարեցնելու, կողմերին բանակցային սեղանի շուրջ նստեցնելու եւ փախստականների վերադարձի բարդ գործընթացները սկսելու, ենթակառուցվածքների վերականգնման եւ կյանքի կարգավորման համար նախադրյալների եւ պայմանների ստեղծման ուղղությամբ: Այս մասին դեկտեմբերի 10-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` պատասխանելով Ալիեւի ու Էրդողանի ռազմաշունչ հայտարարությունների մասին հարցին:

«Այս աշխատանքը չափազանց մանրակրկիտ է, եւ մենք ելնում ենք նրանից, որ քաղաքական հայտարարությունները պետք է նպաստեն հենց այս գործընթացներին: Դրա համար մեծ ջանքեր են ներդրվել եւ շատ կյանքեր են զոհաբերվել, եւ ոչ մի քաղաքական հայտարարություն չպետք է չեղարկի այդ ամենը»,- ասել է նա: