Ամերիկյան Time ամսագիրը հրապարակել է «Տարվա մարդ-2020» կոչման հավակնորդների կարճ ցուցակը:

Ցուցակում ընդգրկված է ընդամենը չորս թեկնածու:

Նշվում է, որ ցուցակում են հայտնվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և դեմոկրատ Ջո Բայդենը, ԱՄՆ-ի գլխավոր վարակաբան Էնթոնի Ֆաուչին և բուժաշխատողներ, որոնք առաջնագծում էին կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում:

«Տարվա մարդ-2020» կոչման հավակնորդների թվում է նաև «Ռասայական արդարության շարժումը», որն ԱՄՆ-ում սկսվել է Մինեապոլիսում ոստիկանության աշխատակիցների կողմից բերման ենթարկելու ժամանակ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի զոհվելուց հետո:

2019թ.-ին Time-ի վարկածով «Տարվա մարդ» է ճանաչվել 17-ամյա շվեդ էկո-ակտիվիստ Գրետա Թունբերգը: