«Պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդի հարձակումը սադրիչ գործողություն է նաև Ռուսաստանի Դաշնության դեմ»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը:

Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունը կասեցնելու ժամանակ, բարեբախտաբար, զոհեր չենք ունեցել«Այս գործողություններն ուղղված են ինչպես Արցախի, այնպես էլ Ռուսաստանի դեմՉի բացառվումոր այդպիսի սադրիչ գործողությունների ադրբեջանական կողմը դիմի նաև հետագայումԿարծում եմ՝ այդ դեպքում պատասխանը կոշտ է լինելուայդ թվում նաև՝ ռուս խաղաղապահների կողմից»,- ասաց նա՝ նշելովոր նախ հարկավոր է ճշտելթե ինչ հանգամանքներում և ինչպես է եղել դեպքը:

Սակայն, Բաբայանը կարծում էոր նմանատիպ գործողություններից կամ Բաքվում անցկացվող շքերթից պետք չէ մտահոգվելքանի որ Արդբեջանի գործելաոճը վաղուց է հայտնի:

«Առավել կարևոր վտանգ են նեկայացնում Թուրքիայի և Ադրբեջանի հետհարաբերությունների բարելավման վերաբերյալ կոչերը»,-մտահոգություն հայտնեց Դավիթ Բաբայանը:

Ավելի վաղ հայտնել ենքոր դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններումՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձԾավալված փոխհրաձգության հետևանքով տարբեր աստիճանների հրազենային վիրավորումներ են ստացել 3 պահեստազորայիններսակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Ադրբեջանական լրատվամիջոցներն էլ փորձում են խեղաթյուրել իրականությունըտեղեկություններ են տարածումթե իբր Հադրութի հատվածում հայկական ուժերն են հարձակում կատարելինչի հետևանքով ադրբեջանցի զինծառայող է վիրավորվելՍակայն ՊԲ-ն հերքել է ադրբեջանական քարոզչամեքենայի տարածած տեղեկությունը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Սոնա Հարությունյան