Երևանի հիվանդանոցներից մեկում երեկ՝ դեկտեմբերի 13-ին, կորոնավիրուսից հղի է մահացել։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Նա նշեց, որ կինը կորովիրուսային հիվանդության հետ միասին ունեցել է թոքաբորբ, ինչպես նաև մի շարք ուղեկցող քրոնիկական հիվանդություններ․ «Ցավոք սրտի, երեկ ունեցել ենք մայրական մահացության դեպք: 40-ամյա կինն ունեցել է կորովիրուսային հիվանդություն, թոքաբորբ, ինչպես նաև մի շարք ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Պրոգրեսիվող շնչական անբավարարության պատճառով դեկտեմբերի 2-ին տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք:

Այդ ընթացքում Առողջապահության նախարարության կողմից կազմակերպվել են կրկնակի կոնսիլիումներ' հանրապետության առաջատար մասնագետների ներգրավմամբ, սական, չնայած ձեռնարկված համալիր բուժական միջոցառումների, պացիենտի վիճակը շարունակել է վատանալ:

Դեկտեմբերի 11-ին արձանագրվել է պտղի մահ, որի կապակցությամբ կյանքի ցուցումով կատարվել է ծննդալուծում' կեսարյան հատման միջոցով, որի ընթացքում արձանագրվել է սրտի ռիթմի խանգարում, արյան շրջանառության կանգ, իրականացվել են վերակենդանացման միջոցառումներ, պացիենտը միացվել է թոքերի արհեստական շնճառության սարքին:

Դեկտեմբերի 13-ին վերջինիս վիճակը կտրուկ վատացել է և չնայած ողջ ծավալով իրականացված վերակենդանացման միջոցառումների, արձանագրվել է կենսաբանական մահ»,- ասաց Նիկողոսյանը:

Ավելի վաղ ArmDaily.am-ին հայտնել էր, որ ծննդկանը գտնվում էր հղիության 7-րդ ամսում: Կինը 3 երեխաների մայր է, մասնագիտությամբ բժշկուհի։