ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Կառավարությունը մոտեցել է գերիների փոխանակման և վերադարձի գործընթացի մեկնարկին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին ասաց դեկտեմբերի 14-ին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում:

«Շատ շուտով մենք սպասում ենք մեր գերիների՝ պաշտոնապես հաստատված խմբի վերադարձի մեկնարկին: Մեր մտածումը հետեւյալն է. այս փուլում պիտի սկսենք վերադարձնել այն գերիներին, որոնց գերեվարված լինելու փաստը հաստատված է պաշտոնապես Ադրբեջանի եւ Կարմիր խաչի կողմից, որից հետո ավելի շատ կենտրոնանանք գտնվելու վայրը անհայտ մեր եղբայրների փնտրտուքի վրա, որոնց մի մասը, հնարավոր է, գերեվարված լինեն: Սա նույնպես շատ բարդ գործընթաց է, եւ այստեղ էլ ակնկալում եմ մեր քաղաքացիների, առավելեւս՝ գտնվելու վայրը անհայտ մեր եղբայրների ընտանիքների անդամների ըմբռնումը»,- ընդգծեց Փաշինյանը: