Հին Շենը շարունակում է ադրբեջանցիների կողմից շրջափակման մեջ մնալ, երեկվանից միայն մի բան է փոխվել, որ ռուս խաղաղապահները ևս հսկում են գյուղը, նույն տեղում են, ինչ մենք: Այս մասին այսօր Tert.am-ը տեղեկացավ Շուշիի շրջանի Հին Շենի համայնքապետ Սամվել Սարգսյանից:

Ըստ ռուսական լրատվամիջոց «Վարգոնզո»-ի՝ գյուղն ապաշրջափակվել է, որը Սարգսյանը հերքեց:

 

Գյուղում տիրող իրավիճակի մասին վերջինս նշեց. «Բնակիչները չեն տարհանվել, ճանապարհը փակ է, բնակիչներն էլ չեն ուզում գյուղը լքել. ո՞ւր գնան, ինչի՞ լքեն: Պաշտպանվում ենք, պաշտպանելու ենք, մեր զորքն այստեղ է, մեր հայկական բանակն այստեղ է, մեր կամավորներն այստեղ են, փառք նրանց»: