Պետդումայի պատգամավոր Վիկտոր Վոդոլացկին NSN- ին տված հարցազրույցում մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղում զինադադարի խախտումը: Ավելի վաղ ՀՀ ՊՆ֊ն հաղորդել էր, որ դեկտեմբերի 11-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ հարձակման փորձ կատարելու ժամանակ վիրավորվել են Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի երեք զինծառայներ: Հակամարտության գոտում գտնվող խաղաղապահ ուժերի ռուսական ռազմական զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը հաստատել էր տեղեկատվությունը՝ հավելելով, որ հարձակումը ճնշվել է ռուս խաղաղապահների գործողությունների արդյունքում:
«Դեկտեմբերի 11-ին տեղի ունեցած միջադեպից հետո ռուս խաղաղապահները միջոցներ ձեռնարկեցին, որպեսզի դա չկրկնվի: Խաղաղապահ ուժերի ղեկավարները փորձառու գեներալներ են, որոնք համակարգում էին Սիրիայում ռազմական գործողությունները որպես խորհրդատու: Այսօր իրավիճակը խիստ վերահսկվում է», - ասել է Վոդոլացկին: Համոզված եմ, որ խաղաղապահների շարքերում կորուստներ չենք ունենա, որովհետև կա այն գիտակցումը, որ ավելի լավ է՝ վտանգավոր խաղեր չխաղալ խաղաղապահների հետ», - եզրափակել է Վոդոլացկին: