Արցախում փակ և դժվարանցանելի ճանապարհներ չկան: Միջշրջանային ավտոճանապարհները բաց են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Այս մասին տեղեկացնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

«Ստեփանակերտ-Երևան ավտոճանապարհի Լիսագորի հատվածում տեղ-տեղ անանցանելի է: Տեղացած առատ ձյան մաքրման ուղղությամբ այժմ աշխատանքներ են տարվում: Սյունիքի մարզում առատ ձյուն է տեղում: Ճանապարհն ընդհանուր առմամբ՝ անցանելի է: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- ասվում է հաղորդագրության մեջ։