Դեպքը Կապանում չի եղել, Կապանի օդանավակայանի հարակից տարածքի տան տերն է այրել, քանի որ չի ցանկացել այն թողնել հակառակորդին։ Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ին հայտնեց Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը` անդրադառնալով համացանցում տարածված այն տեղեկությանը, որ կապանցիներն այրում են իրենց բնակարանները:

Նշենք, որ հայ-ադրբեջանական սահմանը պետք է անցնի Կապանի օդանավակայանի կողքով, իսկ սահմանազատման աշխատանքների արդյունքում պարզվել է, որ արդեն այրված տունը գտնվում է Քաշաթաղի շրջանում և պետք է անցնի ադրբեջանական կողմին: