Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատմել է կորոնավիրուսով վարակվելուց հետո ինքնազգացողության մասին: Նա ասել է, որ իրեն նորմալ է զգում, սակայն աշխատում է ավելի դանդաղ տեմպերով: Պետության ղեկավարի վիդեոհայտարարությունը տեղակայվել է Twitter-ի իր էջում:

«Ինձ մոտ նույն ախտանիշներն են, ինչը որ կար նախօրեին՝ հոգնածություն, գլխացավ, չոր հազ»,-ասել է նա:

Ավելի վաղ Մակրոնի մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել: Նա ինքնամեկուսացել է «Լանթերն» նստավայրում, որը գտնվում է Վերսալի պալատական համալիրի տարածքում: