Ֆիզուլիի, Հադրութի և Ջաբրայիլի շրջաններում որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է 27 զինծառայողի աճյուն և 2 քաղաքացիական անձի մարմին: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:
«Երեկ որոնողական աշխատանքների արդյունքում 29 աճյուն է հայտնաբերվել որոնցից երկուսը քաղաքացիական անձինք են: Նրանք Հադրութի շրջանի Տող գյուղից են, երկուսն էլ տղամարդ են: Այսօր որոնողական խմբերը աշխատելու են Հադրութում, Ջաբրայիլում, Իշխանաձորում և Որոտանում»,- նշել Հունան Թադևոսյանը:
ԱԻՊԾ պաշտոնյան հավելել է, որ մինչ օրս ընդհանուր առմամբ դուրս է բերվել 998 մարմին: