Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը կարծիք հայտնեց կորոնավիրուսային համաճարակի ընթացքի վերաբերյալ: Իր բլոգում նա գրել է, որ առաջիկա ամիսներին բացասական սցենարներից երկյուղ է կրում։ Չնայած պատվաստումների առկայությանը, իրավիճակը կարող է սրվել:

«Մենք դեռ դուրս չենք եկել դժվարություններից»,- ասաց Գեյթսը:

Ըստ Գեյթսի, համակարգչային մոդելների վերլուծության հիման վրա անմխիթար կանխատեսում է ստացվում, որ հաջորդ տարի COVID-19-ի հետ կապված իրավիճակն աշխարհում էապես չի բարելավվի:

Գեյթսի կարծիքով՝ անձնական պաշտպանության միջոցների օգտագործումը վիրուսի տարածումը կանխելու արդյունավետ միջոց է: Միևնույն ժամանակ, նա մտահոգված է, որ շատերը գիտության նկատմամբ անվստահության պատճառով հրաժարվում են պատվաստումներից: