Հայաստանում դեկտեմբերի 24-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 702 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 156142 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 575910 վերջին մեկ օրում' 2743 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 15999 պացիենտ. մեկ օրում նվազել է 452-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 136766 անձ' վերջին մեկ օրում 1128 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 23 քաղաքացի, մահացածների թիվը 2714 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 663 է: