ՀՀ կառավարությունը Տոյոտա Լանդ Կրուիզեր մակնիշի 5 շտապօգնության մեքենա կնվիրաբերի Արցախին: Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում:

«ՀՀ-ում ռազմական դրությամբ պայմանավորված 2020թ. պետական բյուջեի 1229 ծրագրի միջոցառման շրջանակում Առողջապահության նախարարությունը ձեռք է բերել 30 Տոյոտա Լանդ Կրուիզեր մակնիշի շտապօգնության մեքենաներ, ինչպես նաև նվիրատվությամբ ստացվել է 12 Տոյոտա Լանդ Կրուիզեր մակնիշի շտապօգնության մեքենաներ: Նախագծով առաջարկվում է շտապօգնության մեքենաներից հինգը նվիրաբերել Արցախի Հանրապետությանը»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ:

Մյուս 37 մեքենան կամրացվի Առողջապահության նախարարության հաշվեկշռին' դրանք հետագայում նպատակային նշանակությամբ տնօրինելու նպատակով: