Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և ջերմորեն շնորհավորել նրա 59֊ամյակը: Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ՌԴ պետության ղեկավարը նաև շնորհավորական հեռագիր է հղել, որում նշել է Ալիևի ներդրումը Մոսկվայի և Բաքվի ռազմավարական գործընկերության զարգացման գործում և հույս է հայտնել երկու երկրների հարաբերությունների հետագա փոխշահավետ զարգացման համար: Հեռագրում, որի տեքստը հրապարակված է Կրեմլի կայքում, Ռուսաստանի նախագահը նշում է, որ Ադրբեջանի ղեկավարն իրավամբ վայելում է «բարձր հեղինակություն հայրենակիցների շրջանում և արտերկրում»: Պուտինը նշում է, որ Ալիևի ղեկավարությամբ՝ երկիրը տպավորիչ հաջողությունների է հասել տնտեսական և սոցիալական ոլորտներում: