Քաշաթաղի Բերձոր, Աղավնո, Ներքին Սուս, Կալեր համայնքների բնակիչները չեն օգտվելու կորցրած տարածքներում հաշվառված քաղաքացիներին տրվող միանվագ դրամական օգնության ծրագրից, քանի որ այդ տարածքները չեն անցել Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ: Այս մասին տեղեկացրել է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:

«Վերոնշյալ ծրագրով սահմանված դրամական աջակցության չափը կազմում է 300 հազար ՀՀ դրամ: Քաշաթաղի Բերձոր, Աղավնո, Ներքին Սուս, Կալեր համայնքների բնակիչները նույնչափ դրամական աջակցություն են ստանալու այլ ծրագրով, որն այս պահին վերջնական ճշտման փուլում է: Առաջիկա օրերին կտեղեկացնենք ծրագրից օգտվելու կարգի մասին»,- մասնավորապես նշված է նախարարության հաղորդագրության մեջ :