Անհետ կորածների հարազատների և Փաշինյանի միջև 3 ժամ տևած հանդիպումը քիչ առաջ ավարտվեց: Անհետ կորածի հորեղբայրը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր համար, որևէ բան չի փոխվել հանդիպումից հետո. «Ես իմ հարցերի պատասխանները չեմ ստացել, բավարարված չեմ մեր կառավարությունից, նորից գնալու եմ թուրքերի հետ բանակցեմ»,- ասաց անհետ կորածի հորեղբայրը:

Նա նշեց նաև, որ իրենց երեկվա ակցիան, որոշները սխալ են մեկնաբանել. «Ես ասում եմ՝ մենք չենք քաղաքականացնում մեր երեկվա ակցիան, բայց նույն այդ պահին մեր ակցիան քաղաքականացնում են»,- նշեց անհետը կորածի հարազատը:

Հիշեցնենք, որ անհետ կորածների հարազատները երեկ բողոքի ակցիա էին իրականացրել, ժամեր շարունակ փակ պահելով Բաղրամյան-Պռոշյան փողոցները: